Բուլղարացի տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել՝ բողոքելով երկրում տիրող աղքատության դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 14:46

Բուլղարացի տղամարդը ինքնհրկիզման փորձ է կատարել՝ բողոքելով երկրում տիրող աղքատության դեմ: Սա անցած ամսվա ընթացքում տեղի ունեցած վեցերորդ ինքնահրկիզման փորձն է:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը հայտնել է, որ ի վիճակի չի եղել նույնիսկ հաց գնել իր երեխայի համար, այդ իսկ պատճառով իր վրա բենզին է լցրել և ինքնասպանության փորձ կատարել:
Բողոքի ցույցրեը շարունակվում են նույնիսկ Բուլղարիայում մեծ ազդեցություն ունեցող ուղղափառ եկեղեցու նման դեպքերին վերջ տալու կոչից հետո:
Ներկայումս փորձագետները Ռումինիայից և Բուլղարիայց միգրացիոն մեծ հոսք են կանխատեսում դեպի Մեծ Բրիտանաիա՝ իրենց երկրներում ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով:
Չորեքշաբթի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ ծանր վիճակում տեղափոխել են 40-ամյա տղամարդուն, ևս հաստատել է այն փաստը, որ տղամարդը այս քայլին գնացել է իր երեխային կերակրել չկարողանալու պատճառով:
Մինչ փետրվարի 19-ը Բուլղարիայում ինքնահրկիզման փորձ կատարած հինգ տղամարդկանցից երկուսը մահացել են, իսկ երեքի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Այս տարի երկիրը ունեցել է ընդամենը 0.8 տոկոս տնտեսական աճ, իսկ գործազրկությունը հասել է 12 տոկոսի: ԵՄ-ին միանալուց վեց տարի անց Բուլղարիան շարունակում է մնալ նրա ամենաաղքատ անդամը:
Բուլղարաիայում տեղի ունեցող մասսայական ցույցերը ներկայումս մի փոքր հանդարտվել են, քանի որ մայիսի 12-ին երկրում տեղի են ունենալու ընտրություններ:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply