Դիրաբեքիրում «խաղաղության կարոտով» սպասում է Օջալանի ուղերձին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 14:02

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Դիարբեքիրում Նովրուզի կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ հնչեցվելու է Աբդուլլահ Օջալանի՝ Իմրալը կղզուց ուղարկած հինգ էջանոց ուղերձը՝ կոչ անելով PKK-ին վայր դնել զենքերը և դադարեցնել պայքարը: Սպասված ուղերձը հնչեցնելու են Օջալանի հետ վերջերս հանդիպման գնացած պատգամավորներ Փերվին Բուլդանը և Սուրեյա Օնդերը՝ համապատասխանաբար քրդերեն և թուրքերեն:
«Radikal»-ը գրում է, որ Դիարբեքիրում հավաքված մոտ 600 լրագրող աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և հարյուր հազարավոր քաղաքացիներ: Թուրքիայի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ այսօր Դիարբեքիրում են, շատերը գիշերվանից տեղ են զբաղեցրել տոնական հրապարակում: Հավաքվածների անվտանգությունը 5 հազարից ավել աշխատակից է ապահովում: Բոլորը սպասում են, որ Օջալանի ուղերձը պատմական է դառնալու Քրդական հարցի լուծման համար և բերելու է երկար սպասված խաղաղության հաստատմանը: Դիարբեքիրի փողոցներում տոնական տրամադրություն է տիրում, քաղաքում հավաքվածները այս ոգևորությունը որակել են որպես «խաղաղության կարոտ»:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply