Աբդուլլահ Գյուլի շնորհավորել է մուսուլմանական աշխարհի Նովրուզը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 13:59

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր հայրենակիցներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ: «Նովրուզը հատուկ տեղ է զբաղեցնում թյուրքական մշակույթում: Այս տոնը միշտ միավորող բնույթ է ունեցել, այն եղբայրության և խաղաղության կոչ է անում: Նովրուզը մարմնավորում է բնության զարթոնքը, գարնան գալուստը, առատություն, ընկերություն և ըմբռնում»,-ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Գյուլը նշել է, որ Թուրքիան այս տոնը միշտ առանձնահատուկ ոգևորությամբ է նշում: «Անկախ էթնիկական ծագումից, կրոնական պատկանելիությունից և քաղաքական դիրքորոշումից՝ մեր երկրի քաղաքացիները շարունակելու են ապրել հավասարության, բարեկամության, եղբայրության, փոխըմբռնման և սիրո մթնոլորտում: Լինելով միասնական՝ մեր ժողովուրդը ավելի ուժեղ կդառնա»,-ընդգծել է նախագահ Գյուլը:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply