Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 12:50

Այսօր խորհրդարանում նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու չի քննարկվում նիստերի օրակարգ ընդգրկված և հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկը՝ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ ի պատասխան, տեղեկացրեց, որ հարցն այս քառօրյայում չի քննարկվելու, այլ հեռաձգվելու է հաջորդ քառօրյա, քանի որ հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը գտնվում է գործուղման մեջ:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply