Արշակ Սադոյանը հրավիրում է քննարկել համազգային կառույցների միասնական համակարգի ձեւավորման խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 11:32

“Ազգային ժողովրդավարների դաշինք” կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ս.թ. մարտի 22-ին, ժամը 13:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն՝ Աբովյան 2) հրավիրում է ասուլիս-քննարկման:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաև աշխարհով մեկ հայության ներուժը ի մի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով. “Համոզված, որ ե՛ւ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ե՛ւկուսակցությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով  համազգային կառույցների միասնական համակարգի ձեւավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաեւ ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի փոփոխություններ:  Գտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ: Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը”,-ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply