Պատահար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին. ուղևորը և վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2013 11:36

Մարտի 20-ին, ժամը  21.00-ի սահմաններում,  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶել-3302»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մարտի 21-ին, ժամը  00.55-ին, գլխուղեղի ցնցումով և դեմքի քերծված վերքերով հիվանդանոց բուժօգնության է ընդունվել նաև նույն ավտոմեքենայի վարորդը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply