Գորիսում կոշիկի կրպակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2013 11:00

Մարտի 20-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող կրպակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.35-ին, մարվել`17.03-ին:

Այրվել է Վ.Բաբայանին պատկանող չգործող կոշիկի կրպակն ամբողջությամբ՝ 7քմ մակերեսով:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply