Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 21, 2013 10:36

Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, և որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում:

Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և հաջողություններ:

Դիտվել է 2303 անգամ:
Print Friendly

Leave a Reply