Բիկինիի հատվածում մազահեռացումը նպաստում է վարակի տարածմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 10:11

Այն կանայք, ովքեր նախընտրում են բիկինիի հատվածում մազահեռացում կատարել մոմաշերտով կամ էլ սափրիչի միջոցով, իրենք իրենց ենթարկում են վարակիչ մանրէների տարածման վտանգին, հայտնել են Ֆրանսիայի մասնավոր կլինիկայի մասնագետները: Այդ պրոցեդուրաներն առաջացնում են մաշկի միկրովնասվածքներ` նպաստավոր պայմաններ ստեղծելով ախտածին մանրէների տարածման համար:

Փորձագետների հսկողության տակ գտնվող 30 հիվանդներ վարակված են եղել  մանրէներով, նրանցից 24-ը  տղամարդիկ են եղել (մազահեռացումը ավելի ու ավելի մասայական է դառնում արական սեռի ներկայացուցիչների շրջանում): Բոլոր 30-ի մոտ  մաշկի տարբեր վնասվածքներ են եղել.մաշկի մեջ մտած մազ, գորտնուկ, սպիներ ու մազապարկերի բորբոքում:

Վարակը հիվանդից հեշտությամբ փոխանցվում է առողջին մաշկային շփման ,սեռական հարաբերության կամ սրբիչի միջոցով:

Բժիշկները նշում են, որ վարակի նկատմամբ խոցելի են թույլ իմունիտետ ունեցողները: Սովորաբար նշված վարակը կարող է հատուկ արտահայտություն չունենալ, բացի  մաշկի կարմրությունից կամ էլ թարախաբշտերից: Դրանք սեղմելը նույնպես վտանգավոր հետևանքներով է լի, քանի որ բացի ցավից նաև արյունահոսություն կարող են առաջացնել իսկ սպիների հայտնվելու վտանգն էլ ավելի կմեծանա: Դա ևս վարակի տարածման  մի նոր պատճառ է:

Դիտվել է 2753 անգամ:
Print Friendly

Leave a Reply