Աշխատանքի պատճառով ապրումներ ունենալն անթույլատրելի է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 9:55

Այն կանայք ու տղամարդիկ, որոնք մշտապես սթրեսների են ենթարկվում աշխատանքի պատճառով, նրանց մոտ Ալցհեյմերի  անբուժելի հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը խիստ մեծանում է:

Դրա մասին են հայտնել Շվեդիայի Ումեա համալսարանի գիտնականները. նրանք  ասում են, որ օրգանիզմում սթրեսի հորմոնների ուժգնացված մշակումը հանգեցնում է գլխուղեղի ֆունկցիայի վատթարացման ու դեմենացիայի զարգացման:

Լաբորատոր փորձարկումների ժամանակ  այն մկները, որոնք անընդհատ սթրես էին ունենում, շատ արագ կորցրել են տեղեկությունը սովորելու ու մտապահելու ունակությունը, ու նրանց ուղեղում սկսել է կուտակվել բետա-ամիլոիդ, որը  քայքայում է նյարդային բջիջների կապը և անքակտելիորեն կապված է դեմենացիայի հետ:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ նույնը կարելի է ասել նաև մարդկանց դեպքում: Ընդ որում, ժամանակակից մարդու համար ամենաուժգին ցնցումները կապված են նրա մասնագիտական գործունեության հետ:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply