Հորդանանի թագավորը լրագրողներին բացատրել է, որ Մերձավոր Արևելքում բոլորը տհաս են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 9:44

Գերմանական   Tagesanzeiger  թերթի տեղեկացմամբ, Հորդանանի թագավոր Աբդդալլա II-ը ամերիկացի լրագրող Ջեֆֆի Գոլդբերգի հետ  հարցազրույցի ժամանակ խիստ քննադատել է  մահմեդական  աշխարհի  բոլոր առաջնորդներին: Էրդողանին անվանել է ավտորիտար կառավարիչ, Ասադին` գավառական, իսկ Մուրսիի մասին ասել է, որ նա խորք չունի:

Թագավորը չի խնայել անգամ իր ընտանիքի անդամներին` մեղադրելով նրանց  բացահայտ կաշառակերության ու շքեղության հանդեպ ոչ չափավոր կրքերի մեջ: Իր երկրի գաղտնի ոստիկանությանը մեղադրել է  ընդդիմության հետ համագործակցելու մեջ, ինչը թույլ չի տվել անհրաժեշտ բարեփոխումներ կատարել:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply