Փհենյանում ու ԿԺԴՀ մյուս քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 9:33

Այսօր Փհենյանում ու ԿԺԴՀ մյուս քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել, նախնական  վարկածով` զանգվածային օդավարժանքի կապակցությամբ: Դրա մասին հայտնել է ճապոնական “Ռադիո-պրեսը”, որը հետևում է ԿԺԴՀ-ի ռադիո և հեռուստահաղորդումներին:

Տագնապի ազդանշանը հնչցվել է տեղական ժամանակով  09:32-ին: Զինվորական ստորաբաժանումներին հրամայվել է բարձրացնել պատրաստականության մակարդակը: Ներկայում այնտեղ խոշորամասշտաբ զորավարժանքներ են, որին մասնակցում են նաև պահեստային ուժերը: Զորավարժանքները համընկնում են ժամանակով ամերիկա-հարավկորեական զորավարժություններին, որոնք ծավալվել են թերակղզում. դրանցում ներգրավված են ատոմային ավիակիր և ավիացիոն ուժեր:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ զորավարժություններին անձամբ մասնակցել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply