Մահացել է Բանգլադեշի նախագահ Զիլլուր Ռահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 9:04

Քաղաքական գործիչը 85 տարեկան էր: Կյանքի վերջին 11 օրերին  նա  Սինգապուրի բժիշկների հսկողության ներքո էր գտնվում: Նախագահի մահը ցնցում էր երկրի ու նրա մերձավորների համար:

Նախագահի երիկամներն էին հիվանդ ու վերջին մի քանի տարին նա լուրջ խնդիրներ ուներ շնչառության հետ կապված: Բանգլադեշի վարչապետ Շայխ Հասինը ցավակցել է նախագահի հարազատներին:

Ռահմանը 1970-ին ընտրվել է Պակիստանի խորհրդարանի պատգամավոր. այն ժամանակ Բանգլադեշը Պակիստանի մի մասն էր կազմում: Դրա հետ մեկտեղ նա Բանգլադեշի  ճանաչում չստացած ազգային կառավարության ակտիվ աշխատակից էր: Երկրի անկախության հռչակումից հետո  Ռահմանը շարունակում էր մասնակցել քաղաքականությանը:

2009-ի փետրվարի 12-ին Բանգլադեշի ժողովրդական հանրապետության նախագահ ընտրվեց, քանի որ ընտրություններին գրանցված միակ թեկնածուն էր:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply