Կրամնիկ- Արոնյան` ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2013 23:58

Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան:

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի մրցամարտը: Այն ամենից տևական էր: Մրցակիցները կատարեցին 72 քայլ: Սև խաղաքարերով հանդես եկած Լևոնը վերջնախաղում ստիպված էր պաշտպանվել, քանի որ Վլադիմիրը երկու զինվորի առավելություն ուներ: Այդուհանդերձ, գրոսմայստերները բաժանեցին  միավորը:

Խաղաղ ելք ունեցան նաև Իվանչուկ – Կառլսեն, Սվիդլեր – Գելֆանդ, Գրիշչուկ – Ռաջաբով հանդիպումները:

Վաստակած 3,5-ական միավորով աղյուսակը շարունակում են գլխավորել Արոնյանը և Կառլսենը: Սվիդլերը նրանցից ետ է մնում կես «քայլով»:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply