Տաքսու վարորդների հարցը` խորհրդարանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 20:24

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Մարտին Սարգսյանն անդրադարձավ տաքսի ծառայությունների վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխությանը, որը տաքսի ընկերությունների և վարորդների շրջանում դժգոհություն է առաջացրել:

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ նախորդ օրենքն ընդունվելուց հետո տաքսի ծառայության բնագավառում անարդարություն էր տիրում. «Կային վարորդներ, որոնք պարտաճանաչ ձևով մտել էին օրենսդիր դաշտ` կատարելով ֆինանսական վճարումներ, սակայն կային նաև այնպիսիները, որոնք աշխատում էին անօրինական դաշտում»:

Նախարարի հավաստամբ` ինքն անձամբ է զրուցել բազմաթիվ վարորդների հետ` ընդ որում և´ պարտաճանաչ, և´ անպարտաճանաչ, ինչից եզրակացրել է, որ անպարտաճանաչների պահանջներն արդար չեն: Իսկ պարտաճանաչ վարորդների հարցերը մի քանիսն են եղել` կապված հաշվետվությունների ներկայացման, բուժզննման անցկացման, լիցենզիա ստանալու և այլնի հետ:

Նրա հավաստմամբ` ներկա օրենքը բավականին հեշտացնում է տաքսիների գործունեությունը` ազատելով վարորդին որոշակի վճարներից:

Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնության համաձայն` տաքսիների դեղին համարանիշները պետք է փոխարինվեն կպչուն կտրոններով, պետք է հանվի բուժզննումը և այլն: Դեղին համարանիշեր հանած վարորդները վրդովված են, քանի որ գտնում են, որ տարիներ առաջ ծախսած իրենց գումարները պետք է փոխհատուցվեն:

Գագիկ Բեգլարյանը հիշեցնում է, որ օրենքը հետադարձ ուժ չունի:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply