Անգլիական թերթը Թուրքիային քննադատում է երկրաշարժերի նկատմամբ անտարբեր լինելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 19:25

Անգլիայում լույս տեսնող ֆինանսական «Times» թերթը քննադատել է Թուրքիային այն պատճառով, որ չնայած վերջին 15 տարում երկրում 20 հազարից ավելի մարդու կյանք խլած երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, այնուհանդերձ սեյսմիկ գիտակցությունը անկումային վիճակում է գտնվում, ինչն էլ անհանգստացնող է: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայում վերջին 20 տարում 5,8 բալ ուժգնությամբ 11 երկրաշարժ է տեղի ունեցել, ինչպես նաև օրական 50-ից ավել թույլ ցնցումներ:
Երեկ Ստամբուլի հյուսիսային հատվածում 4,5 բալանոց երկրաշարժ էր գրանցվել, որը զգացվել էր ամբողջ քաղաքում: Թերթը ընդգծում է, որ այնուհանդերձ արտակարգ դրություն չէր հաղտարարվել: «Թուրքիայում երկրաշարժերից ապահովագրությունը պետք է ներառվի 19,5 միլիոնից ավել տների ապահովագրման համակարգի մեջ: 1999 թվականի երկրաշարժից հետո 6 միլիոնից ավել տուն սպասում են սեյսմակայունության շտապ ապահովման»,-ասված է հոդվածում:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply