Հայաստանը մեր հողերի վրա է ստեղծվել, թույլ չենք տա, որ նման երկրորդը հիմնվի. Իլհամ Ալիև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 19:14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ ելույթ է ունեցել Բաքվի ափամերձ զբոսայգում: Ըստ «Ակօսի»՝ նա նշել է, որ Ադրբեջանի համար ամենից կարևոր հարցը շարունակում է մնալ ղարաբաղյան խնդիրը: Ալիևի պնդմամբ՝ հարցի հանգուցալուծումը երկարաձգվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անվճռականության հետևանքով և հարցը հաստատապես պետք է լուծել միջազգային իրավունիքի շրջանակներում, իսկ Ադրբեջանի դիվանագիտական հնարավորությունները մինչև վերջ կօգտագործվեն խաղաղ բանակցությունները շարունակելու համար: «Ժամանակը մեր օգտին է աշխատում: Մենք օրեցօր ավելի ենք ուժեղանում և թույլ չենք տա, որպեսզի մեր հողերի վրա հայկական երկրորդ պետությունը ստեղծվի: Մենք կլուծենք այս հարցը, դրանում կասկած չունեմ»,-ասել է Ալիևը, նշելով, որ բոլորը գիտեն, որ այսօրվա Հայաստանը ևս «նախկին ադրբեջանական հողերի վրա» է հիմնվել:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply