Օջալանի ուղերձը հնչելու է և՛ թուրքերեն, և՛ քրդերեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 19:13

Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը հայտարարել է, որ այսօր ստացվելու է Աբդուլլահ Օջալանի՝ Իմրալը կղզում գրած հաղորդագրությունը Նովրուզի կապակցությամբ: «Radikal»-ը գրում է, որ վաղը Դիարբեքիրում երկու պատգամավոր Օջալանի ուղերձը ընթերցելու են թուրքերեն և քրդերեն:
Ըստ նախնական տեղեկության՝ Օջալանը կոչ է անելու վայր դնել զենքերը և հաստատել խաղաղություն: Անկարայում գտնվող Դեմիրթաշը նշել է, որ վերոհիշյալ ուղերձը վերցնելուց հետո մեկնելու է Դիարբեքիր: Նրա կարծիքով՝ Օջալանի ուղերձը պատմական է դառնալու Քրդական հարցի լուծման համար:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply