Սպորտի և երիտասարդության նախարարը «շատ խելացի և կշռադատված» պատասխան տվեց պատգամավորին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 19:02

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կառավարության ներկայացրեց Կապանից բերված իր հարցը: Բանն այն է, որ 2009 թվականի գարնանը Կապանի կենտրոնում Հանրապետության նախագահի մասնակցությամբ կատարվել է 315 երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքը` “Սոցիալական բնակարաններ” ծրագրով:

«Հիմքերը փորել են, մի քանի ամիս աշխատել ու այդպես թողել: Բոլորովին վերջերս էլ շինտեխնիկայի մնացորդներն են հավաքել-տարել: Մարդիկ հերթագրվել են, և հիմա այս վիճակն է: Արդեն փաստորեն, չորրորդ տարին է: Նախագահի խոստումը, հանձնարարականը կա, բայց խնդիրը չի լուծվում»,-պարզաբանեց պատգամավորը` հետաքրքրվելով, թե ինչ է լինելու շենքի ճակատագիրը:

Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը.

«Մենք այդ հարցը կուսումնասիրենք և շատ շտապ Ձեզ կպատասխանենք»,-ասաց նախարարն ու հեռացավ ամբիոնից:

«Շնորհակալություն, շատ խելացի և կշռադատված պատասխան էր»,-հեգնանքով արձագանքեց Աղվան Վարդանյանը` նշելով, որ նման կարգի կարևորագույն հարցերի վերաբերյալ կառավարությունը շատ ավելի իրազեկված պետք է լինի:

 

 

 

 

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply