Սենդի փոթորկից տուժած Նյու Յորքի Ազատության արձանը կվերաբացվի հուլիսի 4-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 17:40

Սենդի փոթորիկից վնասված Ազատության արձանը կբացվի Ամերիկայի անկախության օրվա կապակցությամբ:

Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի արևելայն ափին հարվածած հզոր փոթորիկը զգալի վնաս էր հասցրել Էլիս կղզուն՝ Նյու Յորքի խորհրդանշական վայրը վտանգավոր դարձնելով այցելության համար:

Սակայն Ամերիկայի ներքին գործերի քարտուղար Քեն Սալազարը հայտնել է, որ ինտենսիվ իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում Ազատության տիկինը անկախության օրվա կապակցությամբ՝ հուլիսի 4-ին, կրկին կողջունի այցելուներին:

Ազատության արձանի որքան հնարավոր է շուտ բացվելը կարևոր նշանակություն ունի նաև Նյու Յորքի զբոսաշրջության համար:

 

 

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply