Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 17:37

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը, ով մարտի 19-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” լրատվական կայքը:

Գազիևը տեղեկացրել է, որ ներքին գործերի նախարարությունում իրեն երկու ժամ հարցաքննել են, այնուհետև բաց են թողել:

Ըստ Գազիևի` իրեն բերման էին ենթարկել “Ազադլըգ” թերթում հրապարակված իր հոդվածների առնչությամբ: Նախկին պաշտոնյան ասել է նաև, որ ոստիկանական բաժանմունքում իրեն “նախազգուշացում են տվել” հակաիշխանական հոդվածների կապակցությամբ:

Իր հրապարակումներում Գազիևը խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանությունններին ու նախագահ Ալիևի վարած քաղաքականությունը: Նա Ադրբեջանի նախագահին մեղադրել է կոռումպացված պաշտոնյաններին հովանավորելու, այլախոհներին հետապնդելու, Ադրբեջանի զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հանդեպ անտարբեր վերաբերմունքի և երկրում կոռուպցիայի բարձր ցուցանիշի համար:

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply