Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված կիբեր հարձակման արդյունքում խափանվել են հարավային Կորեայի բանկերի և հեռուստաալիքների համակարգիչները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 17:16

Այսօր Հարավային Կորեայի հեռուստաալիքների և բանկերի համակարգիչները կիբեր հարձակման են ենթարկվել հյուսիսային Կորեայի կողմից:

Այս հարձակումը տեղի է ունեցել մի քանի ինտերնետային կայքերի ժամանակավոր խափանման պատճառ դարձած, հյուսիսային Կորեայի վրա իրականացված կիբեր հարձակումից օրեր անց, որի մեջ Փհենյանը մեղադրել է ԱՄՆ-ին և հարավային Կորեային:

Այս երկու պետությունները վերջին շաբաթների ընթացքում ագրեսիվ բառապաշարային պայքարի մեջ են գտնվում, որի արդյունքում Հյուսիսային Կորեան, երկու պետությունների միջև կնքված հրադադարի պայմանագիրը չեղյալ համարելուց հետո, սպառնացել է պատերազմ սկսել:

Հարավային Կորեայի երկու հանրային հեռուստաալիքների տեղեկություններով՝ իրենց համակարգիչները միաժամանակ խափանվել են առավոտյան ժամը 5-ին: Նրանք նաև ավելացրել են, որ այդ խափանումը չի խանգարել իրենց ամենօրյա հեռուստատեսային եթերին:

Կորեայի պետական լրատվական անվտանգության գործակալությունից հաստատել են, որ հարավային Կորեայի առնվազն հինգ ընկերությունների համակարգիչներ են խափանվել:

Մինչ պատկան մարմինները աշխատում են գտնել այդ խափաման պատճառը,  այս խնդրի հիմանական կասկածներն  ընկնում են Հյուսիսային Կորեայի վրա:

Կորեական թերակղզում կիբեր հարձակումները նոր երևույթ չեն:

Սեուլը վստահ է, որ Փհենյանը հանդիսանում է 2011 և 2012 թվականներին տեղական ընկերությունների վրա իրականացված երկու կիբեր հարձակումների նախաձեռնողը:

 

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply