Ադրբեջանի և Ռուսաստանի միջև շարունակվում են Գաբալայի ՌԼԿ-ի փակման բանակցությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 17:04

Ադրբեջանը և Ռուսաստանը շարունակում են Գաբալայի ՌԼԿ-ի փակման բանակցությունները, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

“Արդեն սահմանվել է ՌԼԿ-ի փակման հետագա աշխատանքների  իրականացման ծրագիրը: Այդ առումով հանդիպումներ են տեղի ունեցել ռուսական կողմի հետ”,–նշել  է նա:

Ըստ նրա՝ կողմերը դեռ չեն որոշել Գաբալայի ՌԼԿ-ի վերջնական փակման ամսաթիվը, հաղորդում է  ադրբեջանական “1news” լրատվական կայքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին 2012թ. դեկտեմբերի 10-ից տարածաշրջանի համար կարևոր Գաբալայի ՌԼԿ-ի աշխատանքի դադարեցման նոտա էր ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 9-ին “Ադրբեջանի Հանրապետության և ՌԴ-ի կառավարությունների միջև Բագալայի ՌԼԿ-ի շահագործման կարգավիճակի, սկզբունքների և պայմանների համաձայնագրի” ավարտվելու կապակցությամբ:

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պահանջում է ավելացնել Գաբալայում Ռուսաստանի վարձակալած ՌԼԿ-ի վճարը՝ տարեկան  7-ից մինչև 300 միլիոն դոլար:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply