Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ 2 քաղաքացիները վերադարձվել են հայկական կողմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2013 17:01

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ, Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք հայրենադարձվել են Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի ծառայությունից, հայ-ադրբեջանական սահմանը հատած կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Հանրապետության Ղազախ և Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս  հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով։ Գործելով Ժնևյան կոնվենցիաների ներքո իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

Մարտի 16-ին հայ-ադրբեջանական սահմանը հատել եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ձերբակալվել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Դուրմուշ Քառյանը, իսկ մարտի 17-ին՝ Այգեհովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Առաքելյանը:

 

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply