Անհաջող օր Հայաստանի ըմբիշների համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2013 16:53

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը հաջողակ չէր մեր երկրի ներկայացուցիչների համար:

60 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Նարեկ Սանոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցչ Նիկոլայ Այվազյանին և դարձավ հանդիսական: Այվազյանը 1/8 եզրափակչում զիջեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին:

Իսկ ահա, 55 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը վստահորեն հաղթելով հունգարացի Բենչե Ջունաշիին,  1/4 եզրափակչում պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովին: Եթե վերջինս դուրս գար եզրափակիչ, Ջաբուրյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն ռուսաստանցի ըմբիշը պարտվեց կիսաեզրափակիչում:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply