Աշխարհի ամենաթունդ սուրճի մեջ պարունակվող կոֆեինի քանակը 200%-ով բարձր է սովորական սուրճի կոֆեինի տոկոսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 16:28

Ամերիկյան ընկերություններից մեկի կողմից արտադրված սուրճը կարող է դառնալ նոր սկսվող օրվա ձեր ըմպած առաջին և վերջին գավաթը:

Նյու Յորքում բովված, միջին մգության Death Wish սուրճը համարվում է աշխարհի ամենաշատ կոֆեին պարունակող մուգ, բոված, պրեմիում օրգանական սուրճը:

Սև գանգի և խաչված ոսկորների տարբերանշան ունեցող ընկերությունից տեղեկացնում են, որ նրանք իրենց արտադրած սուրճի համար օգտագործում են ներկայիս խանութներում առկա սովորական սուրճում պարունակվող կոֆեինից 200%-ով բարձր կոֆեին պարունակող սուրճի հատիկներ:

Այս սուրճի 453 գրամ կշիռ ունեցող մեկ փաթեթի գինը կազմում է 19,99 դոլար:

Ըստ տեղեկությունների այն ամբողջությամբ իր մեջ ներառում է մուգ բովված Արաբիկա սուրճի համային նրբերանգները՝ առանց կոֆեինի կորստի:

Death Wish սուրճը արտադրող ընկերության տեղեկություններով, որքան բաց է սուրճի հատիկների գույնը, այնքան մեծ է նրա մեջ պարունակվող կոֆեինի քանակը, քանի որ բովելու ընթացքում կոֆեինի կորուստ է լինում:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply