Պաղեստինում հակաամերիկան ցույցեր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 16:11

   Ռամալահում պաղեստինցիները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի իսրայելական այցի, որը սկսվել է Հորդանան գետի արևմտյան ափից: Ցուցարարները հակաամերիկյան պաստառներով բողոքի ակցիա են կազմակերպել Պաղեստինի կառավարության շենքի դիմաց:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միևնույն ժամանակ Երուսաղեմում բանտարկված պաղեստինցիների ընտանիքները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի հյուպատոսարանի շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին: Նրանք փորձել են դիմում փոխանցել հյուպատոսին՝ ուղղված նախագահ Բարաք Օբամային, սակայն դիմումը չի ընդունվել: Ձերբակալվածների հարցերով զբաղվող պաղեստինյան նախարարության տվյալներով՝ իսրայելական 7 բատերում 4660 պաղեստինցի է պահվում:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply