Կիրա Նայթլին կխաղա Կոկո Շանելի դերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 15:54

Chanel բրենդի  նորաձության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը իր ուժերը կփորձի ռեժիսորության մեջ: Այս շաբաթ նա կսկսի  կարճամետրաժ ֆիլմի նկարահանությունը, որի գլխավոր` Կոկո Շանելի դերը կկատարի Կիրա Նայթլին: Ինչպես հաղորդում է The Guardian հրատարակչությունը, ֆիլմը դուրս կգա նորոձևության տան հարյուրամյա հոբելյանին : Այն կնկարահանվի ծովեզերքին: Հենց այնտեղ էր 1913 թ. բացվել առաջին  Chanel բուտիկը, որին ֆինանսավորել էր Կոկոյի սիրեցյալ կապիտան Արթուր Կեյպելը:

“Կարիբյան ծովի  ծովահենները ” ֆիլմի 27-ամյա աստղը դեռ վաղուց էր համագործակցում նորաձև բրենդի հետ: Նայթլին Coco Mademoiselle բույրի դեմքն է, իսկ “Աննա Կարենինա” ֆիլմի նկարահանումներին փայլում էր էքկլյուզիվ զարդարանքների մեջ, որոնք ներկայացնում է Chanel տունը: Ըստ լուրերի` այժմ Կարլ Լագերֆելդը աշխատում է դերասանուհու հարսանեկան զգեստի վրա, որը պատրաստվում է ամուսնանալ երաժիշտ  Ջեյմս Ռայտոնի հետ:

Կիրա   Նայթլիի հետ միասին ֆիլմում կնկարահանվեն Ստելա Տենանտը, Տալուա Հարլեկը, Կլոտիլդա Էսմեն (Ադրիենայի դերում`Կոկոյի ազգականուհիները), նաև մոդել Բրեդ Կրոնիգը և նրա չորս տարեկան տղան: Կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Սինգապուրում` Chanel-ի նոր հավաքածուի  շուրջերկրյա ցուցադրության շրջանակներում:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply