Իրաքյան Էրբիլում 30 հազար մարդ շուրջպար է բռնել՝ գրանցելով Գինեսի նոր ռեկորդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 15:06

Նովրուզի կապակցությամբ իրաքյան Էրբիլի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ավանդական շուրջպարին՝ հալային: Հետաքրքրական է, որ ազգային տոնակատարությանը միասնական շուրջպարի են բռնվել Իրաքում բնակվող տարբեր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ծիսական շուրջպարը կազմակերպվել է Էրբիլի պատմական ամրոցի դիմաց: «Մենք ակնկալում էինք, որ շուրջպարին կմասնակցի 6 հազար մարդ, սակայն երկրի տարբեր մասերից քաղաքում մոտ 30 հազար հոգի հավաքվեց ազգային տարազներով»,-նշել է միջոցառման կազմակերպիչներից Համզա Համիդը: Սպասվում է, որ Էրբիլի տոնական շուրջպարը Գինեսի ռեկորդների գրքում կգրանցվի  որպես աշխարհի ամենազագվածային հալայ:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply