Անկարայում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 15:02

  Երեկ երեկոյան Թուրքայի մայրաքաղաք Անկարայի կենտորնում միանգամից երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Անվտանգության ծառայությունների փոխանցմամբ՝ ԱԶԿ-ի շտաբ-գրասենյակի վրա անհայտ անձինք են հարձակվել և կրակահերթ բացել:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ գրեթե միևնույն ժամանակ Քըզըլայ հրապարակի մոտ գտնվող արդարադատության նախարարության մասնաշենքերից մեկի մուտքի մոտ բեկորային երկու պայթուցիկ է պայթեցվել: Դրա հետևանքով թեթև վնասվածք է ստացել շենքի մոտ կանգնած մարդը: «Ագրեսիան և տեռորը վախկոտների զենքն են, նրանք ոչնչի չեն հասնի նման գործողություններով»,-հայտարարել է Թուքրիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը:

Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply