Իրանի ՆԳՆ ղեկավարը բացահայտել է երկրում կայանալիք նախագահական ընտրությունների մանրամասները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 20, 2013 14:15Իրանի ՆԳՆ ղեկավար Մուստաֆա Մոհամմադ Նաջարը բացահայտել է երկրում կայանալիք նախագահական ընտրությունների մանրամասները, հայտնում է IRIB գործակալությունը:
«Կստեղծվեն 92 ընտրատեղամասեր, որտեղ կտեղակայվեն 70 000 քվեատուփեր»,-ասել է Նաջարը:
Նախագահական ընտրություններն Իրանում նախատեսված են 2013թ. հունիսի 14-ին: Այդ ընտրությունների արդյունքում հայտնի կդառնա ԻԻՀ յոթերորդ նախագահը, քանի որ Մահմուդ Ահմադինեժադն այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը:
araxnews.com