“Մտիր, անասուն”-ի բնակիչները կարողացել են վերանվանել այն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 12:51

Թաթարական գյուղերից մեկի բնակիչները, որի բառացի թարգմանությունը “մտիր, անասուն” է, վերջապես կարողացել են  այն վերանվանելու թույլտվություն ստանալ: Հիմա  գյուղին վերադարձրել են նախկին անվանումը` “Կորայվանը”, որն ինչ որ մեկը վերանվանել էր “Կեր հայվան”:

Տեղի տարրական դպրոցի ուսուցչուհին պատմել է իր գյուղի պատմությունը: Նա ասել է, որ թաթարերեն “կուր” նշանակում է “չոր”, քանի որ այս կողմերում եղանակը չորային է: Հետագայում այստեղ հաստատվեցին նաև Հայվան գյուղի բնակիչները ու  գյուղը ստացավ կուրայվան անունը , ինչը թարգմանվում է` չոր հայվան (ռուսերեն` կորայվան): Սակայն տհաճ թյուրիմացություն է կատարվել. տեղաբնակները շատ վատ էին խոսում ռուսերեն, ու գյուղի անունն էլ սխալ են գրել: Արդյունքում, ստացվել է` Կեր Հայվան, ինչը բառացի նշանակում է ”մտիր, անասուն”:

Թե պաշտոնյաներից որ մեկն է նման  բան թույլ տվել, արդեն անհնար է բացահայտել: Հայտնի է միայն, որ գյուղի ամենատարեց բնակչուհու անձնագրում այդպես էլ գրված է, կնշանակի` վիրավորական սխալն արդեն 100 տարվա պատմություն ունի: 2013-ի մարտի 6-ին Մեդվեդևը ստորագրել է մի հրամանագիր, որով Կեր Հայվան բնակավայրը պաշտոնապես վերանվանվել է Կորայվանի:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply