Փլատակներում մնացած լեհ հանքափորները փրկվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 13:20

Չորեքշաբթի Լեհաստանում երկրաշարժի հետևանքով փուլ  եկած Ռուդնայի պղնձի հանքավայրի 600 մետր խորությունից դուրս է  բերվել  19 հանքափոր:

Փրկարարական աշխատանքները տևել են յոթ ժամ:

Նրանցից երկուսը ունեին թեթև վնասվածքներ, մյուսների վիճակը լավ է:

Հանքափորերի ընտանիքները, ովքեր հավաքվել էին հանքավայրի մոտ, ուրախությունից սկսեցին ծափահարել ՝ իմանալով, որ բոլոր 19-ը ողջ են և փրկարարները անցք են փորում նրանց դուրս բերելու համար:

Ռուդնայի հանքահորը 400կմ է և գտնվում է Վարշավայի հարավ արևմուտքում:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply