Խորհրդարանը կգումարի հատուկ նիստ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 20, 2013 12:25
Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ նիստերի դահլիճում հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով խորհրդարանին 2013-ի ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարել հատուկ նիստ:
Առաջարկն ընդունվեց 66 կողմ, 6 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այս պահին խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրինագիծը: Պատգամավորները լսում են Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին:






Facebook
Tweet This
Email This Post
