Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ազատ է արձակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 12:12

Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ազատ է արձակվել:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ Ֆայեզե Հաշեմի Ռաֆսանջանին, ով հակակառավարական քարոզչությամբ զբաղվելու համար դատապարտվել էր ազատազրկման, Թեհրանի Էվինի բանտից ազատ է արձակվել:
Իրանական աղբյուրի տեղեկացմամբ՝ Ֆայեզե Հաշեմի Ռաֆսանջանին 2009թ. Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հուզումների ընթացքում անօրինական հավաքներին մասնակցելու մեղադրանքով երկու անգամ ձերբակալվել է:
Հավելենք, որ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Հաշեմի Ռաֆսանջանիի մյուս զավակը՝ Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանին, ով վերջերս 10 միլիարդ թուման գրավի դիմաց ազատ է արձակվել, ևս մեղադրվում է 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Դիտվել է 1849 անգամ:
Print Friendly

Leave a Reply