Պատգամավորի օգնականի տառասխալներով պատասխանը Գագիկ Մելիքյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 12:24

«Անկախ»-ի էլ. փոստին ստացվել է հաղորդագրություն ԲՀԿ-ից, որտեղ պարզաբանումներ են` ուղղված պատգամավոր Գագիկ Մելիքյանին: «Անկախ»-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ` առանց ուղղագրական ու կետադրական սխալները շտկելու:  Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

«Պատգամավորի օգնականի պատասխանը Գագիկ Մելիքյանին

 Զավեշտ թիվ 1՝ Գագիկ Մելիքյան:

Եթե ուղեղտ չի հերիքում հասկանալու, որ խոսքը ոչ թե Վոլոչկովայի մասին էր այլ Տարոն Մարգարյանի, ուրեմն խելքի արի ու զբաղվի քեզ հասանելի գործերով:

Ժողովրդի փողերը լափելուց հետո մի փորձեք ձեզ քննադատողի առողջությունից խոսել, մանավանդ դու՝ Գագիկ, որ առիթ ունեցել էս նախանձով դիտարկել ու բարձր գնահատական տալ այն մարդու կանանց նկատմամբ ճաշակին, կոնկրետ վայրում, կոնկրետ առիթով:

Իսկ հիմա հանրության համար: Հերթական անգամ երբ ԲՀԿ պատգամավորը հանդես է գալիս քննադատությամբ, որոշ հակառակորդներ վրա են տալիս անձնական վիրավորանքներով ու բոլոր տեսակի միջոցներ ձեռնարկում, որպեսզի շեղեն իր ուշադրությունը ժողովրդի խնդիրներից:

 

Պատգամավորի օգնական՝ Արսեն Մկրտչյան»

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply