Փարաքար գյուղի մոտ մեքենան բախվել է պատին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2013 10:57

Մարտի 19-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Փարաքար գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UL 384 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1952 թ. ծնված Վարազդատ Ղահրամանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա պատին:
Տուժածներ չկան:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply