Երևան-Երասխ ճանապարհին շրջվել է Սուրենավանի գյուղապետի մեքենան, վերջինս մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2013 10:41

Մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա Պրիորա» մակնիշի 585 LL 26 պ/հ ավտոմեքենան:

Պատահարի հետևանքով վարորդը` Սուրենավանի գյուղապետ, 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանը, ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply