Նոր-Նորքում ավտոմեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2013 10:38

Մարտի 19-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 7-րդ զանգվածում այրվում է «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.49-ին, մարվել` 14.52-ին:

Այրվել է «Շեն» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 119 LS 67 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Զ. Մանուկյան) շարժիչի հատվածը:

 

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply