Հնոտիքի շուկայում 3 դոլարով գնված սկահակը վաճառվել է 2,2 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 7:45

Ինչպես հայտնել են աճուրդի տան ներկայացուցիչները, սկահակը, որի տրամագիծը 12,7 սմ է, պատրաստվել է դեռևս Հյուսիսային սուն դինաստիայի ժամանակներում, որը կառավարել է Չինաստանում  մթ X – XII դդ: 2007-ին ընտանիքը, որի ազգանունը չի հրապարակվում, ձեռք է բերել այն  Նյու Յորքի հնոտիքի շուկայում` 3 դոլարով: Չպատկերացնելով դրա իրական արժեքը, նրանք դրել են այն տանը, բուխարու  վրա: Սակայն, որոշ ժամանակ անց, որոշել են սկահակն աճուրդի հանել:

Աճուրդի տան  ներկայացուցիչներն այն գնահատել են 200-300 հազար դոլար: Իսկ լոնդոնցի վաճառական Ջուզեպպո Էսկենազին դրա դիմաց  վճարել է 2,2 մլն դոլար:

Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով, նման ձև ու չափս ունեցող ևս մեկ սկահակի մասին գիտեն, որն արդեն 60 տարի գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply