Սաուդյան Արաբիան հայտարարել է իրանական լրտեսական ցանց բացահայտելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 7:29

Սաուդյան Արաբիայում հայտարարվել է 18 մարդուց բաղկացած լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործում էր Իրանի օգտին: ՆԳՆ-ի ու թագավորության հետախուզության համատեղ  անցկացրած օպերացիայի մասին է հայտնել “Ալ-Արաբիա” հեռուստաալիքը:

ՆԳՆ-ի տվյալներով, ցանցը, որում թագավորության 16 հպատակ, լիբանանցի ու իրանցի էին գործում, զբաղվում էր ենթակառույցների ու պետության կենսապահովման ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ:

Օպերացիան իրականացվում էր միանգամից 4 մարզերում. Մեքքայում, Մեդինայում, Էր-Ռիյադում ու Արևելյան նահանգում, հայտնում է  ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ձերբակալվածների մեջ, որոնք կրոնական մի համայնքի ներկայացուցիչներ են, եղել են պետական նավթարդյունահանող Aramco ընկերության աշխատակիցներ, բժիշկ ու շիա  աստվածաբան:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply