Կիպրոսի խորհրդարանը մերժել է ավանդներից հարկեր գանձելու օրենքի նախագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2013 1:08

Կիպրոսի խորհրդարանը դեմ է քվեարկել ավանդներից հարկեր գանձելու օրենքի նախագծի դեմ, որը ԵՄ վարկատուների պահանջն էր` երկրին հակաճգնաժամային ֆինանսական օգնություն տրամադրելու դիմաց: Պատգամավորներից և ոչ մեկը չպաշտպանեց օրենքի նախագիծը.

Խորհրդարանում դեմ արտահայտվեց 36, ձեռնպահ` 16 պատգամավոր:

Առաջարկված նախագծի համաձայն,  յուրաքանչյուր 20-100 հազար եվրո ավանդից պետք է   հարկվեր 6,75%, իսկ ավելի խոշոր ավանդներից 9,9%-ը: Հարկման  նախնական որոշումը կառավարությունն ընդունել էր ԵՄ վարկատուների պահանջով, սակայն ավանդատուների շրջանում այն  խուճապ առաջացրեց ու Կիպրոսի ֆինանսական համակարգի գոյությունը սպառնալիքի տակ դրեց:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply