Ոսկեբեր մեկնարկ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 21:35

Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը  ոսկեբեր էր Հայաստանի ներկայացուցիչների համար: 66 կգ քաշային  Դավիթ Սաֆարյանը եզրափակչում հաղթեց թուրք  Գոռ Յակուպին և հռչակվեց չեմպիոն: Բրոնզե մեդալները բաժին հասան բելառուս Ալեքսանդր Կոնտոևին և ռուսաստանցի Իլյաս Բեկբուլատովին:

Դավիթ Սաֆարյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին։ Նա մարզվել սկսել է սկսել է Ռուսաստանում։ Բնակվելով Կրասնոդարում՝ Սաֆարյանը մեծ հաջողությունների է հասել պատանեկան և երիտասարդական մրցաշարերում: 2011 թվականից Դավիթը հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է (2006, 2007), աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (2006), երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012)։

Վաղը Եվրոպայի առաջնությունում կխաղարկվի մեդալների երկու հավաքածու: Հայաստանի պատիվը կպաշտպանեն ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ ) և Նարեկ Սանոյանը (60 կգ):

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply