Իրանական բանկը վիճարկում է պատժամիջոցները Բրիտանիայի Գերագույն դատարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 20:21

Իրանական բանկը դիմել է Բրիտանիայի Գերագույն դատարան՝ բողոքելով այն պատժամիջոցների դեմ, որը 2009թ բրիտանական կառավարությունը սահմանել է բանկի նկատմամբ՝ մեղադրելով վերջինիս Իրանի միջուկային ծրագրի հետ կապեր ունենալու մեջ:
Մելլաթ բանկը ցանկանում է հանել իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, քանի որ Բրիտանիայի կառավարությանը չի հաջողվել բավականաչափ ապացույցներ տրամադրել բանկի և Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապի միջև:
Մելլաթ բանկը հունվար ամսին շահել է նմանատիպ դատավարություն ընդդեմ Եվրոպական միության պատժամիջոցների:
Դիվանագետների շրջանում դատավճիռները մտահոգության առիթ են դարձել, քանզի դրանց հետևանքով Իրանի դեմ սանկցիաների ռեժիմը կարող է փոփոխության ենթարկվել:

Դիտվել է 2286 անգամ:
Print Friendly

Leave a Reply