ԵՄ-ն պատրաստվում է վերանայել մեղուների պաշտպանության առաջարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 20:11

Եվրոպական հանձնաժողովը կրկին կփորձի անդամ պետություններին համոզել արգելել մեղուներին վտանգ ներկայացնող միջատասպան թունաքիմիկատների օգտագործումը, որի հետևանքով մեղուների քանակը նվազել է աննախադեպ չափերով:
Հանձնաժողովը հույս ունի, որ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն հուլիսի 1-ից: Ներկա պահին հարցը պատրաստվում է քննության հանձնվել բողոքարկման հանձնաժողովում:
Եվրոպական սննդամթերքի անվտանգության հաստատությունը իր վերջին զեկույցում ասել է, որ թունաքիմիկատները «մտահոգիչ» վտանգ են ներկայացնում մեղուների համար և փոշոտում իրականացնող այլ միջատների, որոնց ներկայությունը կենսական նշանակություն ունի մարդկային սննդամթերքի արտադրության մեջ:
Փորձագետներն առանձնացրել են թունաքիմիկատների մեջ մեղուների վրա բացասականորեն անդրադարձող երեք բաղադրիչներ, որոնք առկա են այնպիսի դեղագործական հսկաների արտադրած թունաքիմիկատներում, ինչպիսիք են Bayer-ը, Syngenta-ն և Cruiser OSR-ը:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply