Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացնում է, որ սիրիական ապստամբները քիմիական զենք են կիրառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 19:59

Ռուսաստանի արտգործ նախարարը հայտնել է, որ Սիրիայի ապստամբները քիմիական զենք են կիրառել՝ սպանելով 16 և վիրավորելով 100 մարդու:
Նախարարի կարծիքով՝ այդ հարձակումը երկու տարի ձգվող սիրիական ճգնաժամի պայմաններում շատ վտանգավոր զարգացում է: Հայտարարության մեջ ասվում է, որ երեքշաբթի օրը Հալեպի նահանգում ապստամբները կիրառել են անհայտ քիմիական բաղադրիչ պարունակող զենք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սիրիայի պետական լրատվական գործակալությունը ևս ապստամբներին մեղադրել է հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել է 25 մարդ, սակայն ապստամբների տեղեկություններով՝ իշխանական զորքերն են սկսել կրակել:
Ռուսաստանը տեղեկացնում է, որ ապստամբների կողմից մասսայական ոչնչացման զենքի կիրառման ապացույցները հաստատում են այն փաստը, որ պայքարը նոր մակարդակ է տեղափոխվել:
Պատերզմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը եղել է նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցը:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply