Աբու Դաբիում կառուցվել է արևային էներգիան էլեկտրականության վերածող աշխարհի ամենամեծ գործարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 19:52

Կարելի է կարծել, որ աշխարհի հիմնական նավթ արդյունահանող երկրներից մեկը ՝ Միացյալ Արաբական Էմիրությունները, արևային էներգիայի կարիք չի ունենա:

Սակայն միջին արևելյան այս պետությունը կառուցել է աշխարհի ամենամեծ արևային էներգիա արտադրող գործարանը:

Սպասվում է, որ Աբու Դաբիում տեղակայված 100 մեգավատտ հզորություն ունեցող, արևային էներգիա կլանող տերմինալը հոսանքով կապահովի երկրի հազարավոր բնակարաններ և կարտամղի տարեկան 175,000 տոնա CO2:

600 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը իրականացնելու համար պահանջվել է երեք տարի:

Գործարանը բաղկացած է 768 կոլեկտորների մեջ տեղադրված 258,000 հայելիներից և զբաղեցնում է 2,5 քառակուսի կիլոմետր կամ 285 ֆուտբոլային դաշտի մակերես ունեցող տարածք:

Այն արևի ճառագայթները ուղիղ կլանում է նավթով լցված խողովակների մեջ, որից առաջացած գոլորշին աշխատանքի մեջ է դնում էլեկտրականություն արտադրող տուրբինը:

Էլեկտրականություն արտադրելու գործընթացում օգտագործվում է չոր սառեցման համակարգ, ինչը մեծապես նվազեցնում է ջրի ծախսը, որը շատ մեծ առավելություն է արևմտյան Աբու Դաբիի չոր անապատում:

Արաբական անապատում տեղակայված գործարանի արտադրած էլեկտրաէներգիան բավական է երկրի 20,000 բնակարաններ էներգիայով ապահովելու համար:

Այս գործարանը կառուցվել է Աբու Դաբիի Մասդար էներգետիկ ընկերության, ֆրանսիական Total էներգետիկ ընկերության և իսպանական Abengoa էներգետիկ եթակառուցվածքային ընկերության համագործակցության արդյունքում:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply