«Հացադուլը որոշ իմաստով հուսահատության դրսևորում է». Կարեն Ավագյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 19:22

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանակն հայտարարությունների ժամին, անդրադառնալով հետընտրական զարգացումներին, ասաց, որ քաղաքական գործընթացներում ամենաանհետաքրքիր բանը ձանձրալի դառնալն է։ “Երբ քայլերդ միատեսակ ու միապաղաղ են, շատ շուտ հոգնեցնում ես, ինքնասպառվում։ Իսկ ասելիք չունեցող առանցքի շուրջ, որպես կանոն, համախմբում չի լինում”։

Ըստ նրա` անցած տարիներին այդպիսի սովորական առօրյա դարձան հանրահավաքները՝ գրեթե նույն տեքստային ելույթներով, նույն հռետորաբանությամբ ու պահանջներով, իսկ վերջին մեկ-երկու ամսում արդեն հասցրին սովորական դառնալ քաղաքական հացադուլները։ “Ո՜չ հանրահավաքներով, ո՜չ էլ հացադուլներով հայ հասարակությանն այլեւս զարմացնել չես կարող”,-կարծում է հանրապետական պատգամավորը:

Զարմացնել, նրա համոզմամբ, կարող ես միայն հստակ ասելիքով։ “Փաստ է, որ ասելիքի ու ծրագրերի բացակայությունը հյուծում է քաղաքական օրգանիզմը, ինչին այսօր մենք ականատես ենք ընդդիմադիր բեւեռում”։

Անդրադառնալով վերջին օրերի “քաղաքական թոփ թենի” առաջին հորիզոնականում ընդդիմության ներկայացրած ստվերային կառավարության կազմին, նա հետաքրքրական համարեց, որ “կառավարության” անդամներին ներկայացնում են ոչ թե Րաֆֆու թիմակիցները, այլ մարդիկ, ովքեր նախկինում մի քանի անգամ նման փորձեր արել են։

Կարեն Ավագյանը նաև վերլուծեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը. “Նա այլեւս չի կարողանում կառավարել իր կողմից սկիզբ դրված պրոցեսը։ Հացադուլը որոշ իմաստով նաեւ հուսահատության դրսեւորում է, որը, որպես կանոն, կիրառում են ամենածանր պահերին։ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հենց այդ ծանրագույն փուլում է։ Եվ հացադուլին վերջ տալ-չտալու հարցը պետք է լուծվի հենց իր թիմում, թիմ, որտեղ յուրաքանչյուրը որպես առանձին թիմապետ է հանդես գալիս”։

Առիթից օգտվելով՝ նա միացավ բոլոր հորդորներին և դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին` խնդրանքով դադարեցնել հացադուլը։

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply