Հայաստանում բնակվում է Ցեղասպանության առնվազն 80 ականատես

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2010 17:35

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե «Թուրքիայի պատմության մեջ որեւէ ամոթալի էջ չկա», հակասում է պատմական իրողությանը: Այսօր չկա գեթ մի հայ, որի նախնիները Ցեղասպանության ականատեսը եղած չլինեն, և այդ ամենը փոխանցվում է սերնդեսերունդ՝ գենետիկ հիշողության մակարդակով: Այնպես որ սերնդափոխությունը չի կարող նպաստել Թուրքիայի՝ Ցեղասպանությունը մոռացության մատնելու քաղաքականությանը:

«Անկախի» ունեցած տվյալներով, այս պահի դրությամբ Հայաստանում ապրում է 95 տարեկանից բարձր 629 մարդ, որից 80 -ը ծնվել են Օսմանյան կայսրությունում և եղել են Ցեղասպանություն անմիջական ականատեսը,մեկը ծնվել է Եգիպտոսում, մնացածը՝ ռուսական կայսրությունում:
Սա միայն Հայաստանում բնակվողների թիվն է: Իսկ Սփյուռքում ապրող և Ցեղասպանության անմիջական ականատեսը դարձած մարդիկ անհամեմատ ավելի շատ են, և այդ թիվը հնարավոր չէ ճշտել:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply