Արծվիկ Մինասյանը ԱԳՆ-ին կոչ է անում Լիտվայում ցուցաբերված վարքագիծը դարձնել պրակտիկա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 18:59

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Լիտվայի Սեյմում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծմանը և դրա շուրջ բարձրացված ադրբեջանական հիստերիային: «Եվ սպասելի էր ադրբեջանական վայրահաչությունը, բայց այն զանգվածային, լայնամասշտաբ արշավը, որ սկսվել է այս գործողության դեմ, պետք է իր արժանի պատասխանը ստանա ոչ միայն մեր եւ Լիտվիայի խորհրդարանների, այլ նաեւ իրեն ժողովրդական պետություն համարող ցանկացած միջազգային սուբյեկտի կողմից»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է գիտակցել այս աշխատանքի կարեւորությունը` թե որքան անհրաժեշտ է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացում համատեղ գործողություններ նախաձեռնելը:

Դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ համարելով այն ողջ մարդկությանը նետված մարտահրավեր, նա ասաց, որ պետք է միասին պահանջեն եւ կոչ անեն ԱԳՆ-ին, որ այն վարքագիծը, որ ցուցաբերվեց Լիտվայի խորհրդարանում, դարձնի պրակտիկա, ուղեցույց՝ ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ակտիվ դիվանագիտական գործողություններ իրականացնելու եւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի դարձնելու համար:

“Սա կարեւոր քայլ է, որով կարող ենք արժանի հակահարված հասցնել ադրբեջանական վարքագծին”,-համոզված է նա:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply